Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Լոռամրգի օգտակար հատկությունները. 168.am

Լոռամրգի օգտակար հատկությունները. 168.am

Լոռամրգին մեծ քանակով վիտամին C է պարունակում, հարուստ է կիտրոնաթթվով։ Այն մի խումբ վիտամիններ է պարունակում, սննդարար նյութեր, այդ թվում՝ կալցիում, մանգան, երկաթ, կալիում, ֆոսֆոր և այլն։ Fabiosa.com-ը ներկայացրել է լոռամրգի առողջության համար օգտակար հատկությունները։

Լավացնում է նյութափոխանակությունը։ Լոռամրգի պարբերական օգտագործումը համարվում է ստամոքսի խոցի կանխարգելման միջոց։ Այս հատապտղի թարմ հյութը բաղադրիչներ է պարունակում, որոնք նպաստում են այնպիսի մանրէների ոչնչացմանը, ինչպիսիք են Helicobacter pylori և E.Coli-ն։ Լոռամրգին խթանում է ստամոքսահյութի արտադրությունը, իսկ պեկտինը կարգավորում է միկրոֆլորան և պաշտպանում աղեստամոքսային տրակտի լորձաթաղանթը։

Ամրացնում է սիրտ-անոթային համակարգը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ թարմ լոռամրգին և դրա հյութը նպաստում են խոլեսթերինի մակարդակի նվազմանը, ինչպես նաև կանխարգելում թրոմբների ձևավորումն արյունատար անոթներում։ Լոռամրգին նաև թթուներ է պարունակում, որոնք իրենց հերթին՝ լայնացնում են արյունատար անոթներն ու սնուցում սրտամկանը։

Պաշտպանում է միզասեռական համակարգի առողջությունը։ Լոռամրգին պաշտպանում է միզասեռական համակարգը վարակներից, կանխարգելում մանրէների բազմացումը, խոչընդոտում քարերի առաջացմանը։ Այս հատապտուղը միզամուղ և մանրէասպան հատկություն ունի, ինչի արդյունքում օգտակար է միզասեռական համակարգի բորբոքումների դեպքում։

Հակաբորբոքային և հակամիկրոբային ազդեցություն ունի։ Լոռամրգի հյութը պայքարում է լնդերի բորբոքման դեպքում, կարող է օգտակար լինել նաև պարոդոնտոզի դեպքում։ Այս հատապտուղը հարուստ է հակաօքսիդանտներով և նպաստում է օրգանիզմի մաքրմանը միկրոբներից, շլակներից, ծանր մետաղների աղերից։

Օգտակար է մրսածության դեպքում։ Լոռամրգին խորհուրդ է տրվում օգտագործել անգինայի, հազի, մրսածության կանխարգելման ու բուժման նպատակով, ինչպես նաև սուր ռեսպիրատոր հիվանդությունների դեպքում։ Հատապտուղը նպաստում է ջերմության իջեցմանը, օգնում է ակտիվացնել օրգանիզմի պաշտպանական ուժերը՝ միկրոբների և վարակների դեմ պայքարելու համար։

Ապաքինող հատկություն ունի։ Լոռամրգի հյութը հայտնի է մանրէասպան հատկություններով։ Այն արդյունավետորեն պայքարում է բերանի խոռոչի խոցերի դեմ, մաքրում է վերքերն ու այրվածքները, նպաստում դրանց ապաքինմանը։

Լավացնում է մաշկի որակը։ Այս հատապտուղը կարող է օգնել կանխարգելել ցանի և բշտիկների առաջացումը, նվազեցնում է փայլը, որն առաջանում է մաշկի յուղոտության հետևանքով, նպաստում է ծակոտիների փակմանը, ինչպես նաև արդյունավետորեն պայքարում է պիգմենտային բծերի դեմ։

Ամրացնում է իմունիտետը։ Թարմ լոռամրգին, դրանից պատրաստված մուրաբան հատկապես օգտակար են ձմեռային սեզոնին։ Դրանք արդյունավետ միջոց են իմունիտետի բարձրացման և ավիտամինոզի կանխարգելման համար։ Այս հատապտուղն օրգանիզմն ապահովում է մի խումբ վիտամիններով, հանքանյութերով և այլ էլեմենտներով, որոնք հարկավոր են օրգանիզմի աշխատանքի համար։

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ